Ամենալուրջ խախտումներն առնչվում են առևտրի կենտրոններում մարդկային կուտակումներին

Ամենալուրջ խախտումներն առնչվում են առևտրի կենտրոններում մարդկային կուտակումներին

Ստուգայցեր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ-ն նաև կրկնախախտումներ է արձանագրում

Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները, նշված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։

Էրեբունի վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտել է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Էրեբունի վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հունիսի 20-ին արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Վարչական շրջանում իրականացված դիտարկման արդյունքերը ցույց են տվել, որ խախտումների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշ խախտման դեպքեր:

Մասնավորապես՝ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու, ախտահանիչ հեղուկի բացակայության դեպքեր, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի մեկ վարորդ և մեկ ուղևոր:

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի ուղևոր և վարորդ: Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։

wp-apeth