ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2017 թ. ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքերի մասին

ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2017 թ. ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքերի մասին

ԱԱԾ-ն երեկ արած հայտարարություններից հետո հրապարակել էր տեսանյութ կապված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի հետ:   Կառույցը ևս մեկ տեսանյութ է հրապարակել արդեն կապված 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում:

Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ քաղաքական որոշում է կայացվել և երեքշաբթի գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ երեկ մոտ ինը ժամ տևած հարցաքննությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցած բոլոր գործողություններն որակում է որպես քաղաքական: Ըստ նրա՝ գործողությունները, որոնք տեղի են ունենում նրա արած հայտնի հայտարարությունից հետո, քաղաքական են:

wp-apeth