Խնդիր է նաև, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքները

Խնդիր է նաև, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքները

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոցն, ըստ վարչապետի խոսքի, անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում: Նա ընդգծել է, որ այսօրվա, ենթադրենք 100 տոկոսանոց, կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո, այսինքն՝ այսօր կարելի է տեսնել մեկ շաբաթ առաջվա կարգապահության մակարդակը:

  • Փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի, այսինքն՝ վարակման դեպքերի 95 տոկոսը — որովհետև 5 տոկոսանոց այլ հավանականություն կա — նշանակում է՝ կամ դիմակ չի կրվել, կամ սոցիալական հեռավորություն չի պահպանվել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանվել, կամ 3-ը միասին: Սա ակնհայտ է: Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու: Ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը: Այստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ կոմունիկացնել, հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է: Հաջորդ խնդիրը, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են, և սա նույնպես դառնում է խնդիր: Իմիջայլոց, առաջին օրվանից էլ այդպես է եղել, բայց այն ժամանակ ընդհատակյա չեն եղել այդ միջոցառումները կամ էլ եղել են ընդհատակյա: Եվ շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին,- ասել է վարչապետը:
wp-apeth