Յուրաքանչյուր 7 օրը մեկ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Յուրաքանչյուր 7 օրը մեկ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճակային կանոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ սահմանվել է, որ աշխատողները դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth