ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը ստորագրեցին 15 փաստաթուղթ

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը ստորագրեցին 15 փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրվեց 15 փաստաթուղթ, որոնք վերաբերվում էին արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստորագրել են նաև վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիրը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրված փաստաթղթերի ցանկը տեղադրվել է այստեղ։

wp-apeth