Գործադիրը գումար հատկացրեց Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի նորոգման համար

Գործադիրը գումար հատկացրեց Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի նորոգման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մ-2, Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի — Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Մ-8 Վանաձոր(Մ-6 հատման կետ)-Դիլիջան և Հ-72 /Մ-2/- Վահանավանք նախատեսված հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Այս նպատակով կնքված 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ: Որոշմամբ առաջարկվում է կատարել վերաբաշխում՝ անհրաժեշտ գումարն ուղղելով նշված պայմանագրերի ֆինանսավորմանը:

wp-apeth