Չի կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին

Չի կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատաննիստի սկզբում անդրադարձել է այսօր կայացրած որոշումներին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոններից ազատմանը։

«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել: Նախ ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և ներդրած ջանքի համար: Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են և նրանք, եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցն անպայման կքննարկենք:

Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: Բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում: Եվ առավել ևս ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին: Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ. չի կարող ուղղակի լինել այդպիսի մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Ու սա դուրս է մարդկային անձնական հարաբերություններից, որովհետև սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող որևէ պարագայում քննարկման առարկա լինել: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն: Ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է, և պետք է այդ լրջությունը գնահատել: Եվ իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել և չի փոխվելու, ընդ որում՝ առավել ևս համաճարակային իրավիճակում, բայց համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու: Եկեք սա հստակ արձանագրենք»,- նշել է վարչապետը:

wp-apeth