Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11մլրդ 608,6 մլն դրամ

Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11մլրդ 608,6 մլն դրամ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հավաստմամբ՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 978,5 մլն դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11մլրդ 608,6 մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 752,9 մլն դրամ: Կարեւորվել են սեյսմիկ ռիսկերի գնահատումն ու նվազեցումը:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրել է, որ նախարարությունը համագործակցում է Քաղաքաշինության կոմիտեի հետ եւ առանց թույլտվության հանրապետությունում որեւէ շենք չի կառուցվում: Հատուկ ուշադրություն է դարձվում կառուցվող մանկապարտեզների եւ դպրոցների սեյսմիկ անվտանգության խնդիրներին: Ըստ նախարարի՝ 2022թ.-ին կիրականացվի 6 ծրագիր, 9 միջոցառում: Ներկայացված  ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը եւ արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը:

wp-apeth