2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները

2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությանը հատկացվելու է 42 մլրդ  669 մլն դրամ, ինչը 8,7 մլն դրամով ավելի  է ընթացիկ տարվա հաստատված միջոցներից: 2022-ին` ընթացիկ տարվա նկատմամբ, 381,2 մլն դրամով ավելի միջոցներ կուղղվեն «Պետական պահպանության ապահովում» ծրագրին` պայմանավորված թափուր հաստիքների համալրմամբ եւ կապիտալ ծախսերի ավելացմամբ:

Ծառայությունում կիրականացվի 2 ծրագիր` պետական պահպանության ապահովումը եւ ազգային անվտանգությունը: Ծրագրերի շրջանակում նախատեսվում է անցկացնել 11 միջոցառում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դռնփակ ընթացակարգով քննարկվել են նաեւ պաշտպանության եւ պետական ռեզերվների մասով եկամուտներն ու ծախսերը:

wp-apeth