Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 14-20 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.
- Հոկտեմբերի 14-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.
- Հոկտեմբերի 17-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ եւ 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.
- Հոկտեմբերի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ
- հոկտեմբերի 14-ին Իրանում՝ Ահար քաղաքից 40 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- հոկտեմբերի 15-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- հոկտեմբերի 16-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 15 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ.
- հոկտեմբերի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 43 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- հոկտեմբերի 18-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջեւան, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ Հոկտեմբերի 15-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Սողոմոնյան կղզիների տարածքում՝ Հոնիարա քաղաքից 173 կմ հյուսիս-արեւմուտք: Հոկտեմբերի 18-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի տարածքում: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միջերկրական ծով արեւելյան մասում՝ Հունաստանի Կարպատոս կղզուց 141 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
Հոկտեմբերի 15-ին Ինդոնեզիայի Բալի կղզու Սինգարաջա բնակավայրից 45 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել առնվազն 7 մարդ: