Լավագույն 5 գաղափարները կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով

Լավագույն 5 գաղափարները կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Լավագույն 5 գաղափարները կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով: Հայտերն ընդունվում են 2021 թ․-ի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը՝ «Թեմա» բաժնում ընտրելով գաղափարի անվանակարգը և ուղարկել այն youth@escs.am էլեկտրոնային հասցեին։ Հայտի ձևաչափն՝ այստեղ:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Ավելին՝ այստեղ:

wp-apeth