Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր
Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: