Սևանա լճից կատարված լրացուցիչ ջրառը կազմել է 37 միլիոն 202 խորանարդ մետր ջուր

Սևանա լճից կատարված լրացուցիչ ջրառը կազմել է 37 միլիոն 202 խորանարդ մետր ջուր

2021 թվականի սեպտեմբերի 7-ին ոռոգման նպատակներով շարունակվել են լրացուցիչ ջրբացթողումները Սևանա լճից։ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ այս տարվա ընթացքում՝ մայիսի վերջերից մինչ սեպտեմբերի 7-ը, Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 207 միլիոն 202 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից-սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ, ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 136 միլիոն 413 հազար խորանարդ մետր ջուր։

ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ Սևանա լճից իրականացվող լրացուցիչ ջրառ է սահմանվել 75 միլիոն խորանարդ մետր ծավալով, որից արդեն իրականացվել է 37 միլիոն 202 խորանարդ մետրը։ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառը տարեկան չպետք է գերազանցի 170 միլիոն խորանարդ մետրը։

wp-apeth