Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ

Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ

ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից՝ հավելելով, որ քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է Հատուկ քննչական բաժնի քննիչը:

Ծանուցում.. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

wp-apeth