Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն ցանկանում պահպանել իրավական ռեժիմը

Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն ցանկանում պահպանել իրավական ռեժիմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՇ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը հիշեցրել է, որ դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ ինքը հասարակության կողմից լսում էր «ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է» կոչերը։ «Այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկան, որը ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը՝ բոլոր փողոցներում, բակամերձ տարածքներում, միջպետական ճանապարհներին։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանման ընթացքը։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Շատ դեպքերում իրենց վերաբերմունքն արհեստական լարվածություն ստեղծելն է։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, դիմակները չկրել այնպես, որ այն ցածր լինի քթից կամ լինի բերանից ներքև։ Քաղաքացիներին տուգանելը մեր նպատակը չէ, մենք հակված ենք այն մտքին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարվող գործողություների լրջությունը։ Կրեք դիմակներ պատշաճ կերպով, որպեսզի փրկեք կյանքեր»,- ասել է ոստիկանության ավագ լեյտենանտը։

wp-apeth