Հայաստանի ու ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ կապված մի շարք հարցեր

Հայաստանի ու ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ կապված մի շարք հարցեր

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ու Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության հետ կապված մի շարք հարցեր՝ սկսած դրա տարածումից, բուժօգնությունից մինչև դեղմիջոցների տրամադրում, հայտնում են Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ, ցավոք, ամառն ու հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացումը դրական ազդեցություն չեն ունեցել կորոնավիրուսի տարածման և նոր վարակվածների թվի վրա:

Մուրաշկոն հայ գործընկերոջը տեղեկացրել է կորոնավիրուսի բուժման համար առաջարկվող նոր մեթոդների և ռուսական արտադրության նոր դեղամիջոցների մասին, որոնց արդյունավետությունն արդեն զգալի է բուժման ընթացքում:

wp-apeth