Կկառուցվի Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհ

Կկառուցվի Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանn այցելել են Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը:

  • Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել ենք Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը: Բաց տարածքում հանդիպում ենք ունեցել շրջանի համայնքի ղեկավարների հետ, քննարկել հարավային տարածաշրջանում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը: Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը։ Քաշաթաղի հարավում հացահատիկի բերքահավաքը խորհրդանշական իրադարձություն էր Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու կառուցմանն ընդառաջ: Այն կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի մեր հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող մեր հայրենակիցների համար,- գրել է Պապիկյանը:

wp-apeth