Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը

Օգոստոսի 11-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրեց պատգամավոր Լուսինե Բադալյանը: Գլխադասային հանձնաժողովի նախագահի թեկնածուն ԱԺ նախորդ գումարման ընթացքում հեղինակել եւ համահեղինակ է 23 օրենսդրական նախաձեռնության: 33 գիտական հոդվածի հեղինակ է:

Նարեկ Զեյնալյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն անդրադարձավ նախորդ 2,5 տարիներին հանձնաժողովի կատարած աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեկ տարին, համավարակով եւ պատերազմով պայմանավորված, անցել է լարված մթնոլորտում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կոչ արեց բնակչությանը չտրվել հակապատվաստումային քարոզչությանը եւ պատվաստվել, քանզի դա է արդյունավետ պայքարի միակ ձեւը:

wp-apeth