Ոստիկանության զորքերը Տավուշում շարունակում են իրականացնել մարտական ծառայություն

Ոստիկանության զորքերը Տավուշում շարունակում են իրականացնել մարտական ծառայություն

Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնել է մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Դիմելով դիրքապահ ոստիկաններին` զորքերի հրամանատարը՝ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թվականից Տավուշի սահմանային դիրքերում իրականացնում էին մարտական հերթապահություն։ 2020 թվականից` համավարակով‚ այնուհետեւ պատերազմով պայմանավորված, ոստիկանները Տավուշի սահմանային հատվածներում դադարերեցրել էին հերթապահությունը։

wp-apeth