ՊԵԿ նախագահն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
- Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։ Հարգանքով, Դավիթ Անանյան,- գրել է Անանյանը: