Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը գրեթե անփոփոխ է
Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ անցած 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել՝ 697 նոր դեպք: Թորոսյանն ասել է, որ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը գրեթե անփոփոխ է:
- Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի,- ասել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում: