Ճանապարհային ոստիկանությունը կփոխարինվի պարեկային ոստիկանությամբ
Խորհրդարանը երկրորդ ընթերցումով 112 կող ձայնով ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Փոփոխությունների համաձայն՝ ճանապարհային ոստիկանությունը կփոխարինվի պարեկային ոստիկանությամբ: Նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության։
2021 թվականի առաջին եռամսյակում «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո ծառայությունը նախ կգործարկվի Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ծառայությունը տարածել ամբողջ հանրապետությունում։ Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320-600 հազար դրամի միջակայքում։