Մինչև հունիսի 15-ը դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։