ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նանսենի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրամիջոցներ տեղափոխելու կանոնները խախտելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth