Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝

🔸հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
🔸հանրային սննդի ծառայություններ,
🔸զբոսաշրջային ծառայություններ,
🔸վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
🔸մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

⚠️ Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

🔹Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
🔹Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
🔹Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով։
🔹Եթե նշված ժամանակահատվածում ԱՁ իրացման շրջանառության 10 %-ը գերազանցում է 68.000 դրամը, ապա աջակցության չափը կլինի ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

✔️Ծրագրին դիմելու կարգը կներկայացվի մոտակա օրերին։

wp-apeth