Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը դադարեցվել է
ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ երկաթուղային տրանսպորտը Հայաստանում շարունակում է աշխատանքը նույն գրաֆիկով ու բոլոր ուղղություններով: Բացառություն է միայն Երևան-Գյումրի արագընթաց գնացքը: Այն դադարեցնում է աշխատանքը ուրբաթ, շաբաթ ու կիրակի օրերին ուղևորհաոսքի բացակայության պատճառով:
Թեմայի շուրջ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
- Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:
Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:
Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип):
Հ.Գ. Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին՝ մեքենավարներին, նրանց օգնականներին, կարգավարներին, կայարանապետերին, գծային աշխատողներին և այլ մասնագետներին, ովքեր այսօր ապահովում են ոչ միայն ուղևորափոխադրումների իրականացումը, այլ նաև երկրի և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող բեռնափոխադրումները, — գրել է Գրձելյանը: