1 օրում 13 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել վնասվածքներ

1 օրում 13 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 1-ին, ժամը 16.20-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաների. «Հունդաիի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 19.50-ին, Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» մակնիշի մեքենա և մոպեդ. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 09.40-ին, Երևանի Ազատության պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 15.20-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Պեժո» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 34-ամյա ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶելի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 33-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Ֆորդ Տրանզիտի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 1-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 31-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth