Կազմվել է 57031  արձանագրություն, հունիսի 30-ին հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք

Կազմվել է 57031  արձանագրություն, հունիսի 30-ին հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ  հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 57031  արձանագրություն, իսկ հունիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

wp-apeth