1 օրում 8 ՃՏՊ. 13 մարդ ստացել է վնասվածք

1 օրում 8 ՃՏՊ. 13 մարդ ստացել է վնասվածք

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանությունից:

Հունիսի 15-ին, ժամը 06.40-ին, Երևանի Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունելի պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 09.55-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է կայանած երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 18.10-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսաշող գյուղի գերեզմանատան մոտ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2112-ը» բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2112-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Հունիսի 15-ին, ժամը 22.13-ին, Երևան-Իջևան ճանապարհի 123-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth