ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ի ժամը 08։55-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ժամը 09։00-ից մինչ 19։00 ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Թումանյան քաղաքից դեպի Օձուն տանող ավտոճանապարհը  փակ է լինելու։

Գործում են Վանաձոր-Ստեփանավան և Օձուն-Ալավերդի այլընտրանքային ավտոճանապարհները։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

wp-apeth