Բացահայտվել է հանցագործության 62 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 16, խարդախության՝ 7, հարկերից խուսափելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, շորթման, ծեծի ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, մաքսանենգության, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի ու արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
- Գրանցվել է հետախուզվողի կամավոր ներկայանալու 2 դեպք։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 19 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և խուլիգանության 1 դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: