1 օրում՝ 16 ՃՏՊ. զոհվել է 1, վնասվածքներ ստացել 26 մարդ

1 օրում՝ 16 ՃՏՊ. զոհվել է 1, վնասվածքներ ստացել 26 մարդ

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հունիսի 9-ին, ժամը 00.10-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է խանութի պատին. 22-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ փողոցում ընկել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկում նրան վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 14.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել պատին. 15-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԿամԱԶ-53212» և «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21033-ի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.45-ին, Երևանի Գյուլբենկյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Ջիպ Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ջիպ Վրանգլերը» կողաշրջվել է. «Ռենջ Ռովերի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. 52-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 22-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 311-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 21.10-ին, Բերդ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի և Իվանովի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth