Շիրակի մարզում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Շիրակի մարզում դեռևս փակ են Աշոցքի, Ամասիայի և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Սպասարկող ընկերությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: