Ուժեղացված ստուգայցեր, դաժան միջադեպ ու փակված ակումբներ (տեսանյութ)
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Հերթական միջոցառումն իրականացվել է հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելել են մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ: Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվել է 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին: Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:
News.am-ի հաղորդման համաձայն՝ հունիսի 7–ի ուշ երեկոյան դաժան միջադեպ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում։
- News.am-ի տրամադրության տակ հայտնված կադրերից երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները դաժան հաշվեհարդար տեսնում ռեստորանում այդ պահին գտնվող երկու զույգի հետ։ Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածների թվում են Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանն ու իր կինը, ինչպես նաև նորագյուղցի հեղինակություն Ռոման Մուրադյանն իր կնոջ հետ, որոնց ոստիկանները բռնություն գործադրելով նստեցրել են մեքենան,- նշել է աղբյուրն: Մանրամասներն՝ այստեղ: