ՀՀ ամբողջ տարածքում առատ տեղումներ են. Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար

ՀՀ ամբողջ տարածքում առատ տեղումներ են. Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար:

wp-apeth