Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում ձյուն է գալու

Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում ձյուն է գալու
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով, հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք այստեղ:
wp-apeth