Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ալ. Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 13.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի Տուկսոնի» 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 8-րդ փողոցում բուժօգնություն են ցուցաբերել 49-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ ժամը 10.40-ին նշված վայրում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 00.50-ին, Երևանի Մանուշյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց և Տերյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին. 28-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, բայց հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում «ԲՄՎ-325» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 30-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողակույտին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում իրար են բախվել «ԿԻԱ», «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սևյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի մոտոցիկլետը կողաշրջվել է. 36-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 4-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-6 միջպետական ճանապարհի 87-րդ կմ-ին՝ Պտղավան գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաիի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։