3 օրում 35 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

3 օրում 35 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 4 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի», երկու «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 50-ամյա վարորդը և «Տոյոտաներից» մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 03.00-ին, Արտաշատի Դավիթ Անհաղթի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «Մերսեդես» և «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլե Նիվայի» 30-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Փշատավան-Արգավանդ ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե սյանը. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Տեղ-Գորիս ճանապարհի 3-րդ կմ-ին «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել դաշտում. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մեքենայի. «Մերսեդես Բենցի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մետր գլորվել է ձորը. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 00.15-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Դեու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 00.05-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 12.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 06.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 25-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Հաճըն-Նոր Գեղի ճանապարհին «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե դարպասին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան-Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21053» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21053»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth