Բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու` 21, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, սպանության սպառնալիքի և ընտանեկան բռնության՝ 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3-ական, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սառը զենքի հայտնաբերման և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
- Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։