1 օրում 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ապրիլի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 21.30-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 00.52-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 45-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով, սակայն չի հիշում դեպքի վայրը և ինչ ավտոմեքենայով է եղել:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 21.00-ին, տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 10-ին, ժամը 15.45-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել մոտոցիկլ և «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, այնուհետև մոտոցիկլը բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. 27-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 11-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին, ժամը 17.20-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իր «Ջիպ» մակնիշի մեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 11-ին, ժամը 21.50-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 04.10-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 02.00-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 15.15-ին, Երևանի Տիչինայի փողոցում կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 11-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և նույն փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 62-ամյա ուղևորուհուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության բրիգադի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաի Սոնատայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Նիսան», «Մերսեդես» և «ՎԱԶ- 2104» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը, «ՎԱԶ- 2104»-ի 26-ամյա վարորդը և «ՎԱԶ-2121»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth