Բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 13, յուրացման կամ վատնման` 4, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ինքնիրավչության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth