72 ժամով արգելվել է «Գլորիա Կարի Ֆաբրիկայի» գործունեության ծավալումը

72 ժամով արգելվել է «Գլորիա Կարի Ֆաբրիկայի» գործունեության ծավալումը

ՀՀ Պարետը ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 1452-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մայիսի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունը որոշել է 72 ժամով արգելել «Գլորիա Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ի (ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի 56 Ա և Երևանյան խճուղի 113-1) գործունեության ծավալումը:

  • Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողին սույն որոշման մասին տեղեկացումը։
  • Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
  • Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

wp-apeth