Պարետի նոր որոշումը
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը, ՀՀ պարետը երկրի ողջ տարածքում արգելել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով:
- ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր»: