Գիտնականները նախազգուշացրել են Ուկրաինայում COVID-19-ի նոր ալիքի ռիսկի մասին

Գիտնականները նախազգուշացրել են Ուկրաինայում COVID-19-ի նոր ալիքի ռիսկի մասին

Ուկրաինացի գիտնականները կանխատեսում են, որ մինչև հունիսի 13-ը կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը կնվազի մինչև 380 մեկ օրում, սակայն համաճարակի երկրորդ ալիքի ռիսկ կա, եթե ուկրաինացիները շատ արագ կարանտինից դուրս գան: Սրա մասին են վկայում հետազոտությունները, որոնք կատարել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան, Տարաս Շևչենկոյի Կիևի ազգային համալսարանն ու Ուկրաինայի բժշկական գիտությունների ազգային ակադեմիան:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 22 հազարը: Համաճարակի ընթացքում ապաքինվել է 8500-ից ավելի մարդ, մահացու դեպքերի թիվը անցել է 700-ը: Սպասվում է, որ նոր դեպքերի քանակը պիկին հասնելուց հետո՝ օրական շուրջ 460, աստիճանաբար կնվազի մինչև 380 դեպքի՝ հունիսի սկզբին, այն դեպքում, եթե չլինեն սուր բռնկումներ, որոնք կապված են վարակի նոր կիզակետերի նույնականացման կամ բնակչության սոցիալական ակտիվության բարձրացման հետ:

Նշվում է, որ Ուկրաինայում համաճարակի տարածման դինամիկան զարգանում է ըստ սցենարի` ոչ արտահայտիչ պիկով և դանդաղ մարումով ժամանակին կարանտինի ներդրման պատճառով: Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, համաճարակի երկրորդ ալիքի ռիսկեր կան՝ պայմանավրված բնակչության սոցիալական ակտիվության հարկադիր աճով: Նշվում է, որ համաճարակի զարգացման արդյունավետ գործակիցը հաշվարկվել է Ուկրաինայում համաճարակի զարգացման վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակմամբ։

Մարտի 12-ից Ուկրաինայի կառավարությունը COVID-19- ի բռնկման պատճառով մեկ ամիս մտցրել է համաժողովրդական կարանտին, իսկ ավելի ուշ այն մի քանի անգամ երկարաձգվել է: Ապրիլի 6-ից երկրում խստացվել են կարանտինային միջոցառումները, մասնավորապես, կառավարությունը արգելել է փողոցում հավաքվել երկուսից ավելի անձանց, բացառությամբ երեխաների ուղեկցման դեպքերի: Արգելվում էր նաև զբոսնել զբոսայգիներում, այգիներիտարածքներում, այցելել սպորտային կենտրոններ և խաղահրապարակներ: Ուկրաինացիներից պահանջվում էր կրել անձնական պաշտպանիչ միջոցներ, իսկ տնից դուրս գալ անձը հաստատող փաստաթղթերով:

Պետական սահմանում անցակետերի աշխատողների քանակը սահմանափակ է: Ավելի ուշ, որոշվեց մայիսի 11-ից մեղմել մի շարք սահմանափակող միջոցներ՝ կապված վերահսկվող համաճարակաբանական իրավիճակի հետ: Սահմանափակումների թուլացման հինգ փուլից առաջինում ուկրաինական իշխանությունները թույլ տվեցին վարսահարդարների և գեղեցկության սրահների աշխատանքը, բացեցին սրճարանների և ռեստորանների ամառային տարածքները, այգիներում քայլելու արգելքը հանվեց, վերսկսվեցին իրենց գործունեությունը ոչ պարենային խանութները: Մայիսի 22-ին Ուկրաինայում սկսվեց երկրորդ փուլը, որի ընթացքում հասարակական տրանսպորտը, հյուրանոցները և մանկապարտեզները վերսկսեցին աշխատանքն երկրում:

wp-apeth