Նազելի Բաղդասարյան. «Գործող տուգանքի չափը նվազեցվել է 10-25 անգամ»

Նազելի Բաղդասարյան. «Գործող տուգանքի չափը նվազեցվել է 10-25 անգամ»

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել կապված Աժ-ում այսօր ընդունված նախագծի հետ:

  • Հարգելի քաղաքացիներ, քանի որ մի շարք լրատվամիջոցներում նկատեցի այսօրվա օրինագծի հետ կապված սխալ վերնագրեր, ապա հարկ եմ համարում հստակեցում մտցնել։

    ԱԺ-ն այսօր ընդունել է մի նախագիծ, որի արդյունքում նախկինում գործող տուգանքի չափը նվազեցվել է 10-25 անգամ։
    Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-250 -ապատիկի չափով՝ 100.000 դրամից — 250.000 դրամ։

    Ներկա կարգավորումից ելնելով՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի ( ներկայումս առանց դիմակի առկայության) սահմանափակումները խախտելու համար նախատեսվող տուգանքը չի բխում համաչափության սկզբունքից: Ուստի փոփոխության արդյունքում այն նվազեցվել է՝ դառնալով ❗️❗️❗️10000 դրամ։
    Նաեւ այս նորմին տրվել է հետադարձության ուժ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար,- գրել է պատգամավորը:

wp-apeth