Ականների մաքրման աշխատանքներ Սիրիայում
Անցյալ օրվա ընթացքում սիրիական զորքերը մաքրել են երկրի տարածքի 2,2 հա ականներից, ասվում է փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տեղեկագրի մեջ, որը հրապարակված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
- Սիրիայի Արաբական հանրապետության զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծման աշխատանքներ են կատարել Դումայում (Դամասկոսի նահանգ), Ջասիմում և Էլ Հարրայում (Դերաա նահանգ) 24 ժամվա ընթացքում: Մաքրվել է 2,2 հա տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 34 պայթյունավտանգ օբյեկտ, — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նախորդ օրերին, այլ երկրներից փախստականներ չեն վերադարձել Սիրիա: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում Իսլամական ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ հայտարարվեց: Երկրների որոշ շրջաններում շարունակվում են գրոհայինների դեմ պայքարը: Այս պահին առաջնային է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը: