Արսեն Թորոսյանի թեստի պատասխանը բացասական է

Արսեն Թորոսյանի թեստի պատասխանը բացասական է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի:

  • Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար,- հավելել է նախարարը:

Ինչ վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին,  նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Պապիկյանը  մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու: Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով:

wp-apeth