3 օրում 38 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

3 օրում 38 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 1 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 14-ին, ժամը 14.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 01.25-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ծերենցի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 00.20-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Թալին քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 23-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեվան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 08.50-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում «ՎԱԶ- 21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 00.15-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Հունդաի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գյուլիքեխվյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Շիրազի փողոցում «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԼԱԴԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԼԱԴԱ-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 15-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 62-ամյա և «Ֆոլքսվագեն Գոլֆ-ի» 22-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում կվադրոցիկլը կողաշրջվել է. 21-ամյա կվադրոցիկլավարը և 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աբովյան և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 02.30-ին, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բետոնե արգելապատնեշին. «ՎԱԶ-2106-ի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 20.55-ին, Երևանի Հալաբյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու և 10-ամյա աղջկա. 10-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 22.35-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Ս. Կապուտիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 24-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 19-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. 20-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներում հրդեհ է բռնկվել. վարորդները և «ՎԱԶ-21104-ի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth