«Հաղթանակ» զբոսայգում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

«Հաղթանակ» զբոսայգում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Նախարար Պապիկյանը զրուցել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

wp-apeth