Գյումրիում ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ
Վարդգես Սամսոնյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ, մինչ այդ ներկա գտնվել Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին մատուցված հոգեհանգստի կարգին, ծաղիկներ դրել պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին:
ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը Ռուսլան Կանդաուրովը, զինվորականներ այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մինչ այդ ներկա է գտնվել նաև Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին մատուցված հոգեհանգստի կարգին, որից անմիջապես հետո ներկաները ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին: